12 08 2022

Մեր մոտեցումը հետևյալն է, որ քաղաքի ծայրամասային բոլոր թաղամասերը պետք է  առաջնային բարեկարգվեն. Առուշ Առուշանյան



Գորիսում այս պահին մոտ հինգ նման թաղամաս է կառուցվում, ներառյալ հին կենտրոնը: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համայնքապետ Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ այսօր շահագործման ահնձնվեց Գորիսի վերակառուցված Արտաշեսյան փողոցը:

«Այս թաղամասն ինչու է ընտրվել, որովհետև երբեք չի եղել ասֆալտապատ, երբեք բարեկարգ չի եղել: Բացի այդ էլ գիտեք, որ Գորիսում հոյուրատների բիզնեսն առհասարակ նորմալ աշխատում է և կարծում եմ, որ կան բնակարաններ, որոնք բնակեցված չեն, մարդիկ հյուրատներ կսարքեն, նոր տնտեսական հանարվորություն կստեղծխվի»:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչով է պայմանավորված, որ պասիվացել է տուրիստական ավտոբուսների հոսքը դեպի Սյունիք, Առուշ Առուշանյանը պատասխանեց. «Մեր հասրակության մոտ կա թյուրըմբռնում, որ Գորիս կամ առհասարակ Սյունիք այցելելու ժամանակ պատադիր պետք է  թշնամու պոստերով անցնեն, այդպիսի բան չկա: Ես բոլորին հրավիրում եմ, այստեղ անվտանգ է, այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում»:

Առուշ Առուշանյանը նաև նշեց, որ այս պահին մոտ երկու միլիարդի կապիտալ շինարարական աշխատանքներ են սկսված:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ